Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Հայտնի են ասպիրինի օգտակար և վնասակար կողմերը

Հայտնի են ասպիրինի օգտակար և վնասակար կողմերը

Գրեթե յուրաքանչյուրի տնային դեղատուփում կա ասպիրին։ Շատերն այն համարում են բավականին անվնաս միջոց, և հաճախ են ընդունում։ Սակայն ասպիրինն այնքան էլ անվնաս չէ, որքան ընդունված է համարել, և որոշ դեպքերում այն կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել։


Առաջին հերթին, ասպիրին չի կարելի ընդունել վիրուսային վարակների ժամանակ։ Ոչ մի դեպքում չի կարելի տալ երեխաներին, այն կարող է ախտահարել գլխուղեղը և լյարդը, ինչը կարող է անգամ մահացու ելք ունենալ։ Այդ պատճառով, եթե հայտնի չէ վարակի բնույթը, ասպիրինի ընդունումը պետք է հետաձգել։

Ասպիրինը կարող է նվազեցնել ասթմայի զարգացման ռիսկը 10%-ով։ Սակայն, եթե արդեն ասթմատիկ նոպաները կան, չի կարելի ասպիրին ընդունել։ Ասպիրինը կարող է կանանց մոտ նվազեցնել Պարկինսոնի հիվանդության զարգացման ռիսկը 40%-ով։ Դա հնարավոր է շաբաթական առնվազն երկու հաբ ընդունելու դեպքում։ Բացի այդ, այն նպաստում է  Ալցհեյմերի հիվանդության ռիսկի 13%-ով նվազեցմանը՝ կանոնավոր ընդունման դեպքում։

Այս ամենի հետ միասին ասպիրինը կարող է լուրջ վնասել ստամոքսը։ Կարևոր է իմանալ, որ ասպիրինը  մտնում է բազմաթիվ բժշկական դեղերի կազմի մեջ և ունի բազմաթիվ վաճառքի անվանումներ։ Ասպիրինի ընդունման դեպքում կարևոր է խորհրդակցել մասնագետի հետ, և ոչ մի դեպքում ինքնաբուժմամբ չզբաղվել։

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ